Ներքին 5 տարի առաջ - 23:50 17-06-2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր աջակցություն է հայտնել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր աջակցություն է հայտնել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։ Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով արցախցիների հանդեպ ագրեսիվ հայտարարությունների ու արտահայտությունների վերաբերյալ։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գործընկերս` Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, միանգամայն ճիշտ է:

Չափազանց վտանգավոր, խիստ դատապարտելի է «արցախցի կամ ղարաբաղցի-հայաստանցի» անհեռատես դիսկուրսի զարգացումը:

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է և վերջ»։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը