Արտաքին 5 տարի առաջ - 09:42 15-06-2021

Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են սեպ խրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև. Բայդեն

Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են սեպ խրել անդրատլանտյան դաշնակիցների միջև, բայց հավաքական պաշտպանության պարտավորություններն անսասան են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հղում է կատարում ՏԱՍՍ-ը:

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Չինաստանը փորձում են սեպ խրել մեր անդրատլանտյան համերաշխության մեջ... Բայց մեր դաշինքը մինչ օրս հուսալի հիմք է, որի վրա կարող են շարունակվել կառուցվել մեր հավաքական անվտանգությունը և մեր ընդհանուր բարգավաճումը»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին:

Ըստ Բայդենի՝ ինքը գագաթնաժողովին պարզ հասկացրել է, որ ԱՄՆ նվիրվածությունը ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին, որն ամրագրում է հավաքական անվտանգության հիմնարար սկզբունքը, հաստատուն, անսասան և «սրբազան պարտականություն» է:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել