Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:03 14-06-2021

Արժանապատիվ խաղաղություն ՀՀ-ում. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց քաղաքական թիմն ունակ է և կարող է վերականգնել երկրի կառավարելիությունը:

«Ժամացույցի պես աշխատող պետական կառավարման համակարգը պետք է աննկատ լինի: Կառավարության արած գործը ժողովրդի կյանքում ամեն օր պետք է նկատելի լինի: Մենք ասում ենք՝ սա այն քաղաքական թիմն է, որը պատրաստ է այս գահավիժումը կանգնեցնել, վերականգնել երկրի կառավարելիությունը և զբաղվել ձեր հոգսերով: Մենք կարող ենք անել ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակ հետո բնականոն ընթացք լինի հանրային ծառայություններում, կառավարման ոլորտում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի շուրջն այնպիսի թիմ է ձևավորվել, որ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կկարողանա արժանապատիվ խաղաղություն հաստատել Հայաստանում: Դաշինքի թիմը կարևոր է համարում երկրի նկատմամբ քաղաքացու վստահության վերականգնումը:

«Ամսի 20-ին բոլորս միասին վերջ տանք ձախողված իշխանությանը, հույս ներշնչենք մեր ժողովրդի լայն խավերին ու գնանք դեպի ուժեղ Հայաստան: Անելիքները շատ են լինելու, պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է, բայց ելք չկա, միայն առաջ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում