Արտաքին 5 տարի առաջ - 11:39 12-06-2021

Մակրոնը հայտարարել է Մալիում ֆրանսիական զորքերի կրճատման մասին

Հունիսի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Սահելի շրջանում, Մալիում և հարակից երկրներում ֆրանսիական ռազմական կազմի կարգավիճակն էապես փոխելու մտադրության մասին: Հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովի բացման նախօրեին, նա ասել է, որ ֆրանսիական զորքերի քանակը կրճատվելու է, իսկ Ֆրանսիայի ներկայիս արտասահմանյան ռազմական ամենամեծ գործողությունը՝ «Բարհանը», ավարտվելու է:

Փարիզը հույս ունի, որ տարածաշրջանային դաշնակիցները Եվրամիության աջակցությամբ կշարունակեն Մալիում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը:

«Մալիում մեր ներկայության ձևն այլևս չի համապատասխանում ռազմական գործողությունների իրականությանը»,- ասել է նախագահ Մակրոնը: Ինչպես նշում է RFI ֆրանսիական հրատարակությունը, դա չի նշանակում, որ Ֆրանսիան հեռանում է տարածաշրջանից, այն պարզապես նվազեցնում է այնտեղ իր ռազմական ներկայությունը:

Ըստ Մակրոնի՝ Մալիում մնալու է ընդամենը մի քանի հարյուր ֆրանսիացի զինվոր՝ ներկայումս այնտեղ տեղակայված 5000-ի փոխարեն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ