Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:31 27-05-2021

Մալիում ձերբակալված նախագահն ու վարչապետը հրաժարական են ներկայացրել

Պետության առաջին դեմքերը հրաժարական են տվել, թեև նրանցից ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի ստացվել:

Մալիի ժամանակավոր նախագահ Բա Նդաոն և վարչապետ Մոկթար Ուանը, որոնք մի քանի օր առաջ ձերբակալվել էին զինված ուժերի կողմից, հրաժարական են տվել և հեռացել իրենց պաշտոններից: Երկրում միջազգային միջնորդական առաքելություն կա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Բա Նդաոն և վարչապետ Մոկթար Ուանը հրաժարական են տվել դատավորի ներկայությամբ»,- հայտարարել է Բաբա Սիսեն՝ երկրի փոխնախագահ Ասիմի Գոյտայի խորհրդականը:

Ըստ Սիսեի՝ բանակցություններ են տարվում միջազգային միջնորդների հետ՝ Նդաոյին և Ուանին ազատ արձակելու, ինչպես նաև նոր կառավարություն ձևավորելու շուրջ: Նդաոյի և Ուանի պաշտոնական հայտարարությունները դեռ չեն ստացվել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ռազմական իշխանությունները փակել են երկրի ցամաքային և օդային սահմանները, պարետային ժամ են մտցրել ժամը 20:00-ից մինչև 06:00-ն:

Նշենք, որ Մալիում քաղաքական ճգնաժամ է առաջացել այն ժամանակ, երբ մայիսի 24-ին զինված ուժերը ձերբակալել են երկրի ժամանակավոր նախագահ Բա Նդաոյին և վարչապետ Մոկթար Ուանին՝ նրանց տեղափոխելով երկրի մայրաքաղաք Բամակոյի մոտակայքում գտնվող զորամասերից մեկը:

Մալիում ռազմական հեղաշրջումը երկրորդն է վերջին մեկ տարվա ընթացքում: Զինվորականներն առաջին ապստամբությունը բարձրացրել են 2020 թ. օգոստոսին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ