Արտաքին 5 տարի առաջ - 10:55 12-06-2021

ԱՄՆ-ն Ուկրաինային 150 մլն դոլար է հատկացրել անվտանգության ամրապնդման համար

ԱՄՆ-ն 150 միլիոն դոլարի օժանդակություն է հատկացրել Ուկրաինային անվտանգության ամրապնդման նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիին:

«Պենտագոնն այսօր հայտարարել է 150 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին՝ Ուկրաինայի անվտանգության ամրապնդման համար»,- ասել է Քիրբին:

Միացյալ Նահանգների ՊՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2021 թ. սա արդեն երկրորդ անգամն է, երբ ԱՄՆ-ն օգնում է Ուկրաինային անվտանգության ապահովման հարցում. մարտին Միացյալ Նահանգներն օգնություն էր տրամադրել125 միլիոն դոլարի չափով:

Օգնության նոր փաթեթը ներառում է հակահրետանային ռադարներ, ԱԹՍ-ների դեմ պայքարի, անվտանգ կապի ապահովման և բժշկական տարհանման միջոցներ:

Քիրբին նաև հայտարարել է, որ 2014 թվականից ի վեր ԱՄՆ-ն 2.5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային և պատրաստ է շարունակել մահացու զենքի մատակարարումը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews