Ներքին 5 տարի առաջ - 11:42 10-06-2021

 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն պահանջում է անհապաղ ուղղել ՀՀ քարտեզը՝ ներառելով ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը պահանջ-կոչով է հանդես եկել.

«ՀՀ քաղաքացիների իրավունքները ոտնահարող և ՀՀ տարածքային ամբողջականությունը պատկերավոր խախտող հերթական ցույցն է կազմակերպվել։ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ի կողմից գրանցված կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված և Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հեռուստաբանավեճերի ժամանակ ՀՀ քարտեզը ներկայացվում է առանց Արծվաշենի։

Նախապես տեղեկացնում ենք, որ այն քաղաքական ուժերը, որոնք կանգնում են առանց Արծվաշենի ՀՀ քարտեզի կողքին, ուղղակի հաստատում են, որ ՀՀ քաղաքացիների իրավունքներին հակասող, ՀՀ տարածքային ամբողջականության պատկերավոր խախտումը հանդուրժող վերաբերմունք-դիրքորոշում ունեն, ինչը, հնարավոր է, խիստ քննադատության, հանրային պարսավանքի, նույնիսկ քրեական մեղադրանքի արժանանա։

Այսու՝

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից,

Հանրային հեռուստատեսությունից,

հեռուստաբանավեճի կազմակերպիչներից

պահանջում ենք՝ անհապաղ ուղղել ՀՀ քարտեզը՝ ներառելով ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը։

ԱԺ 2021 հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին

մասնակցող կուսակցություններին և դաշինքներին

կոչ ենք անում՝

դրսևորել սկզբունքայնություն, կանխել քաղաքական համայնքի դեմ կազմակերպված սադրանքը և նույնպես պահանջել, որ հեռուստաբանավեճի ժամանակ ՀՀ քարտեզում ներառվի ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ