Արտաքին 4 տարի առաջ - 21:02 15-03-2022

Բրիտանիան թարմացրել է պատժամիջոցների ցուցակը՝ ներառելով Շոյգուին, Մեդվեդևին և Պեսկովին

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ևս 370 ռուսաստանցիների նկատմամբ, որոնցից 51-ը օլիգարխներ են և նրանց ընտանիքների անդամներ։ Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը։

«Արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարում է պատժամիջոցների պատմական փուլի մասին՝ ներխուժումից ի վեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 1000-ի... Այսօր սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվում են Պուտինի հիմնական քաղաքական դաշնակիցները, վարչակարգի ներկայացուցիչները և Կրեմլի աջակցությունը վայելող ապատեղեկատվական գործակալությունները»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Այսպես՝ երեքշաբթի՝ մարտի 15-ին, պատժամիջոցների ցանկում ներառվել են.
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ՌԴ գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Շրջակա միջավայրի պահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը, գործարար Ռոման Ռոտենբերգը, գործարար Արկադի Ռոտենբերգի որդին՝ Պավելը, գործարար Դմիտրի Մազեպինը և նրա որդի Նիկիտան, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, լրագրող Վլադիմիր Սոլովյովը, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը, «Ռոստելեկոմի» նախագահ Միխայիլ Օսեևսկին, թոփ մենեջերներ Անդրեյ Գուրևը, Դմիտրի Կոնովը, Միխայիլ Պոլուբոյարինովը, գործարարներ Պյոտր Ավենը, Միխայիլ Ֆրիդմանը, Անդրեյ Մելնիչենկոն, Ալեքսանդր Վինոկուրովը, Վադիմ Մոշկովիչը, Դմիտրի Պումպյանսկին և նրա որդին՝ Ալեքսանդրը, ՎՏԲ-ի նախագահի նախկին առաջին տեղակալ Յուրի Սոլովյովը, «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկը:

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցումը և Մեծ Բրիտանիա մուտքի արգելքը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ