ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակը չի կարող մեզ ներքաշել իր հայրենադավ և ապազգային դավադրության մեջ․ Իշխան Սաղաթելյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:48 29-07-2022
«Այսօր պետություն չկա։ Բոլոր կառույցները գերեվարված են դավաճան Նիկոլի կողմից և դարձել են նրա կամակատարները»։ Այս մասին «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա միաժամանակ շեշտեց՝ ընդդիմությունն իր առջև խնդիր էր դրել կարճ ժամանակում հեռացնել գործող իշխանություններին, սակայն, ցավոք, Հայաստանը շարունակում է ղեկավարել Նիկոլ Փաշինյանը։

«Բայց եթե պայքարը երկարում է, դրանից պետք է ոչ թե ընկճվել, այլ արձանագրել բացթողումները, լուծել խնդիրները և գնալ առաջ։ Պայքարը պետք է դարձնել մեր առօրյան։ Մենք պետք է վերադասավորվենք, մոբիլիզացնենք մեր ուժերը և գնանք հաղթանակի հետևից։ Մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով»,- ասաց Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործիչը նաև հավելեց՝ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա բացառապես այն օրակարգով, որը ձևավորել է ժողովուրդը Ֆրանսիայի հրապարակում՝ ՀՀ գործող վարչապետի հեռացում, Հայաստանի և Արցախի առջև ծառացած սպառնալիքնրի դեմ պայքար։

«ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակը մանդատներց զրկելու շանտաժով մեզ չի կարող ներքաշել իր հայրենադավ և ապազգային դավադրության մեջ։ ՔՊ-ական ուսապարկերն իրենց ծոծրակները կտեսնեն, բայց մեզ իրենց կեղծ օրակարգով ԱԺ դահլիճում չեն տեսնի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար