Ներքին 5 տարի առաջ - 15:08 09-06-2021

Սևանում վեճն ավարտվել է դանակահարություններով

Գեղարքունիքի մարզում՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել . ժամը 22։50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, կարճ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել նույն հիվանդանոցից, որ «կրծքավանդակի սալջարդ, պատի կտրած-ծակած թափանցող վերք, աջ արմնկափոսի ջլերի վերքեր, երակների վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մի քաղաքացի։

Որոշ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք», իսկ հետո՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել ևս 2 քաղաքացի։

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քնինչները պարզել են, որ վիրավորներն են Զովաբեր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Մ-ն, Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Տիգրան Շ-ն, Սեւան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Տիգրան Դ-ն եւ Սեւան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արսեն Ա-ն։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Սևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մանկապարտեզի հարակից տարածքում Սևանի բնակիչ՝ 18-ամյա Ռոբերտ Ք-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Գոռ Ս-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Կ-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Էդգար Խ-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արթուր Խ-ն վիճաբանել են Նարեկ Մ-ի, Տիգրան Շ-ի, Տիգրան Դ-ի, Արսեն Ա-ի, Սեւան քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Կամո Ս-ի, 23-ամյա Միքայել Վ-ի եւ ոմն «Աբուլի» հետ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում Գոռ Ս-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Շ-ին, որից հետո դանակով անկանոն շարժումներ կատարել։

Այդ ընթացքում Ռոբերտ Ք-ն էլ իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնի տարբեր մասերին մարմնական վնասվածքներ է պատճառել Նարեկ Մ-ին, ինչից հետո նույնպես շարունակել է հարվածներ հասցնել վիճաբանության մյուս մասնակիցներին։

Օպերատիվ ճանապարհով ձեռք բերված այս տեղեկությունները պարզվում են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ-օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության բոլոր մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակները հայտնաբերելու ուղղությամբ։

Վիրավորներից 2-ը, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ծխելը։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»