Ներքին 5 տարի առաջ - 11:29 08-06-2021

Covid-ի դեմ պատվաստվածների թիվն այս շաբաթ կանցնի 50․000-ի շեմը․ հուսով է Ա․ Ավանեսյան

«ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվն այս շաբաթ կանցնի 50 հազարի շեմը:

«Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն իրականացվում է ազգային իմունիզացիայի ծրագրի շրջանակում: Ես հույս ունեմ, որ այս շաբաթ 50 հազար քաղաքացու շեմը կանցնենք: 2020-ին արդեն իսկ բյուջեից հատկացված միջոցների հաշվին ձեռք բերված պատվաստանյութերն այս պահին մեզ հնարավորություն են տալիս ակտիվ կերպով կազմակերպել պատվաստումային գործընթացը»,- ասաց Ավանեսյանը:

Խոսելով 2020 թվականի իրավիճակի մասին՝ նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ առողջապահական համակարգը տարվա ընթացքում չի ունեցել անհատական պաշտպանիչ միջոցների պակաս: Նա դա շատ կարևոր հանգամանք համարեց՝ բժիշկներին, բուժաշխատողներին պաշտպանելու առումով:

Ավանեսյանը շեշտեց, որ տարվա ընթացքում գերլարված ռեժիմով աշխատելով՝ համակարգը նաև կարողացել է ապահովել գրեթե բոլոր ծրագրային ցուցանիշները:

Առողջապահության ճշտված բյուջեն 2020-ի համար կազմել է 142 մլրդ դրամ, ինչը բավական ավելի է եղել նախատեսված միջոցներից: Ավել միջոցները նախատեսված են եղել ճգնաժամի հաղթահարմանը: Նախարարության կատարողականը կազմել է 98.3 տոկոս:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու