Ներքին 5 տարի առաջ - 18:45 06-06-2021

Համապատասխան քվե ստանալու դեպքում ԼՀԿ-ն պարտադրելու է ներքաղաքական խաղաղություն. Մարուքյան

Ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերլուծությունների՝ Հայաստանում մի իրավիճակ է, որ գործող և նախկին իշխանության պայքարը նույն ոճով շարունակվելու դեպքում հնրարավոր չի լինի խուսափել բախումներից։ Այս գնահատականը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնապես հունիսի 7-ին մեկնարկող քարոզարշավի նախօրեին անցկացված՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 5 համարների և կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարի մասնակցությամբ ասուլիսին։

«Այս պահին եղած բոլոր հարցումներով՝ ոչ իշխող ուժն է կարողանում հաղթել ընտրևություններում, ոչ էլ նախկին իշխանություններն՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի»,-ընդգծեց Մարույքյանը։ Նրա խոսքով՝ կան մինչև 45 տոկոս ընտրողներ, որոնք չեն կողմնորոշվել, թե ում օգտին պետք է քվեարկեն։ «Միակ ուժը, որ թշնամիներ չունի երկու հակամարտող բևեռներում, «Լուսավոր Հայաստանն» է»,- նկատեց նա՝ հավելելով, որ համապատասխան քվե ստանալու դեպքում կուսակցությունն անհաշտ կողմերին պարտադրելու է ներքաղաքական խաղաղություն։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի