Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:13 05-06-2021

Հնդկաստանը կվերադարձնի Ռուսաստանի միջուկային սուզանավը

Հնդկաստանը պատրաստվում է վերադարձնել միջուկային «Нерпа» սուզանավը, որը վարձակալել էր Ռուսաստանից: Այս մասին հայտնում են The Hindustan Times-ը և հնդկական News Nation հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները:

Սուզանավը ծառայության է անցել Հնդկաստանում 2012-ի ապրիլին՝ տասը տարի ժամկետով: Սուզանավը շահագործվում էր «Չակրա» անվամբ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այն վերադառնում է Ռուսաստան այն պատճառով, որ շուտով լրանում է վարձակալության ժամկետը:

Այնուամենայնիվ, NDTV-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ տեխնիկական սպասարկման խնդիրները, ներառյալ շարժիչային համակարգը, հանդիսացել են վարձակալության ժամկետի ավարտից տասը ամիս առաջ վերադարձնելու պատճառը: Հեռուստաալիքի տվյալներով՝ սուզանավը ուղևորվում է դեպի Վլադիվոստոկ՝ հնդկական անձնակազմով: Սուզանավին ուղեկցում է ռազմական նավ:

Հնդկաստանը «Нерпу»-ն օգտագործում էր սուզանավերի անձնակազմեր պատրաստելու և չինական ռազմանավերի շարժը հետևելու համար: Սա Ռուսաստանից Նյու Դելիին վարձակալությամբ տրված երկրորդ սուզանավն է: 1988-ի հունվարին հանրապետության ռազմածովային ուժերը ԽՍՀՄ-ից վարձակալության էին վերցրել 670 Skat K-43 պրոյեկտի բազմաֆունկցիոնալ միջուկային սուզանավը:

Ամենից շատ դիտված