Ներքին 5 տարի առաջ - 12:20 03-06-2021

Առողջապահության նախարարը չի կարող ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել. Ն. Փաշինյանը՝ զոհվածների մարմինների ոչ պատշաճ պահման պայմանների մասին

Մենք այս դեպքից պետք է դասեր քաղենք, բայց մյուս կողմից էլ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարն ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, կառավարության հերթական նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմում զոհվածների մարմինների ոչ պատշաճ պահման պայմաններին:

Նա նշել է, որ դա մասնագիտական էթիկայի, կրթության խնդիր է. «Եթե տվյալները ամփոփենք, ուզում եմ արձանագրենք նաև, որ այս պահին ԴՆԹ հետազոտման, մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել: Մենք ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց կան հարազատներ, որոնք ԴՆԹ նմուշ չեն հանձնել տարբեր պատճառներով, և նաև կան մարմիններ, որոնք հարազատները տարբեր պատճառներով չեն վերցրել»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ կա շուրջ հիսուն մասունք, որոնց դեպքում նույնիսկ 4-րդ, 5-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել, պետք է դիմեն օտարերկրյա գործընկերներին, որոնք այս ոլորտում ավելի փորձառու են, որ օգնեն. «Եղել են դեպքեր, երբ հարազատները կասկածի տակ են առել Հայաստանում արված հետազոտության տվյալը, տարել են արտերկիր իրենց նախաձեռնությամբ և 99,9 տոկոսով պատասխանները եղել են նույնը»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով