Խոսք 5 տարի առաջ - 13:05 01-06-2021

Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրոպայի մի քանի երկրների դեսպաններին է փոխանցել փակ նախազգուշական փաթեթներ՝ Տավուշի 7 բնակավայրերին վերաբերող պահանջներով

Օրագիր.news-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանի հետ, որը նախազգուշական կոչով դիմեց Պաշտպանության նախարարին, Ազգային ժողովին և Գլխավոր շտաբի պետին:

«Այժմ անհրաժեշտ է շտապ հայտարարել առնվազն 10 հազար պահեստազորայինների պատրաստման մասին կամ մասնակի մոբիլիզացիա հայտարարել: Շտապ սկսել մարզվել: Եթե դուք այս ամենը հիմա չանեք, դուք կդառնաք այս դավաճանության մեղսակիցները, եթե մենք շուտ չպատրաստվենք, զգուշացնում եմ, մենք կկորցնենք մեր երկիրը: Ես ուզում եմ ասել, որ Գլխավոր շտաբի ռազմական ղեկավարությունն արդեն իսկ ճակատագրական սխալներ է թույլ տվել: Ուզում եմ զգուշացնել, որ 5 օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրոպայի մի քանի երկրների դեսպաններին է փոխանցել փակ նախազգուշական փաթեթներ՝ Տավուշի 7 բնակավայրերին վերաբերող պահանջներով: Չափազանց կարճ ժամանակում: Այս տեղեկությունը հավաստի է: Այն Ադրբեջանից է»,- տեղեկացրեց Վլադիմիր Պողոսյանը:

Վլադիմիր Պողոսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք ավելի ուշ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով