Արտաքին 5 տարի առաջ - 18:16 02-08-2021

Թուրքիայում անտառային հրդեհները շարունակում են սպառնալ բնակավայրերին

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ երկրի 35 նահանգներում մոլեգնող շուրջ 130 հրդեհի օջախներից 122-ը արդեն վերահսկողության տակ են առնվել։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
«Twitter»-ում այս մասին մի գրառում կատարած Ալթունը հայտնել է, որ Թուրքիան երկիրը պատած հրդեհների դեմ պայքարում է իր բոլոր հնարավորություններով։
Չնայած դրան՝ մի շարք ՏԻՄ մարմինների ղեկավարներ, ինչպես օրինակ Մուղլա նահանգի Միլաս շրջանի ղեկավար Մուհամմեդ Թոքաթը և Բոդրումի քաղաքապետ Ահմեթ Արասը սոցիալական ցանցերում պարբերաբար կատարած հրապարակումներում նշում են, որ հրդեհն աննախադեպ մասշտաբների է հասնում, մինչդեռ հրդեհաշիջման նպատակով որևէ ուղղաթիռ կամ այլ օդային աջակցություն դեռևս չեն ստացել։

Անտառային հրդեհները քամու ազդեցությամբ մեծ արագությամբ տարածվում են՝ հասնելով ու ավերելով նաև բնակավայրերը։ Բազմաթիվ գյուղեր ու շրջաններ անվտանգության նկատառումներով արդեն իսկ տարհանվել են ու դեռ շարունակում են տարհանվել։ Հրդեհի պատճառով նաև զոհերի ու վիրավորների մասին լուրեր են ստացվում տարբեր շրջաններից։ Վերջին տվյալների համաձայն՝ 8 մարդ է զոհվել, բազմաթիվ կենդանիններ են ոչնչացել, անտառներն ու գյուղատնտեսական նշանակության մեծամասշտաբ տարածքներ ուղղակի մոխրացել են։
Թուրքիայում օդի բարձր ջերմաստիճանի կամ մարդկային գործոնի պատճառով առաջին անտառային հրդեհները բռնկվել են դեռևս հուլիսի 28-ին։ Չնայած օրեր շարունակ տարվող ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներին՝ մինչ օրս Թուրքիային չի հաջողվել ոչ միայն մարել հրդեհները, այլ նույնիսկ վերահսկելի դարձնել դրանք։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան