Ուղիղ եթեր

Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:15 28-03-2024
Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր, համայնքային մասհանումներ իրականացնել, այն է՝ ռոյալթիների 2 տոկոսի մասով: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա հիշեցրեց, որ նախկինում իրավական կարգավորումներ էին արվել, արդյունքում 2023 թվականին գործընթացը բյուջետավորվել է, հաշվարկներ են արվել, և համապատասխան ծրագրերն են ներկայացվել, և այժմ հատկացումների փուլն է:

«Հատկացումը տեղի է ունենում հետևյալ կերպ. նախ հաշվարկվում է ամբոջ գումարը, որն այս տարվա համար կազմում է 1 միլիարդ 51 միլիոն դրամ, որի 50 տոկոսը բաշխվում է բոլոր ազդակիր բնակավայրերին, իսկ մյուս 50 տոկոսը՝ բոլոր այդ 6 համայնքներին: Այս որոշմամբ փորձում ենք այդ բաշխումն իրականացնել, որի արդյունքում Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարան համայնքը՝ 190 միլիոն դրամ, Կապանը՝ 251 միլիոն դրամ, Վարդենիսը՝ 185 միլիոն, Ալավերդին՝ 246 միլիոն, և Ծաղկաձորը՝ 85 միլիոն դրամ»,- ասաց նա և հավելեց, որ սահմանված են առաջնահերթություններ, թե այս գումարներով ինչ ծրագրեր կարող են իրականացվել:

Հատկացումները նախատեսված են տարբեր ոլորտների համար՝ գյուղատնտեսություն, կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ, սպորտ, երիտասարդության զբաղվածություն, քաղաքաշինություն, ջրամատակարարում, ջրահեռացում, տրանսպորտ, ճանապարհաշինություն, զբոսաշրջություն: Առավելությունը տրվելու է ազդակիր համայնքներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչպես են ձևավորվում այդ գումարները, դրանք 2023 թվականին արդեն իսկ վճարված ռոյալթիների գումա՞րն է: Նախարարը պարզաբանեց՝ կարգավորումն այնպես է, որ 3 տարի պետք է հետ գնալ և հաշվարկել գումարն այդ տարվանից, այսինքն՝ ամեն տարի վճարվելու է 3 տարի առաջ վճարվածը:

«2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ անգամ մենք 2022-ի վճարածը [պետք է վճարենք], հետո՝ 2023-ի»,- ասաց նախարարը:

Նախարարը նաև թվարկեց այն աշխատանքները, որոնք կատարվելու են հատկացված գումարով: Օրինակ՝ Մեղրիում մարզադաշտի վերանորոգում է նախատեսվում, Կապանում՝ Արծվանիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ապահովման ծրագիր, Սոթքում՝ ոռոգման ներքին ցանց, Տրետուքում՝ ճանապարհի ասֆալտապատում և ամենագնացի ձեռքբերում, Կուտականում՝ ոռոգման արտաքին ցանց, Կախակնում՝ ճանապարհի ասֆալտապատում, Ալավերդիում՝ Շնող, Թեղուտ, Ճոճկան բնակավայրերի ճանապարհային ցանցի բարելավում, Ծաղկաձորում՝ մարզամշակութային կենտրոնի կապիտալ նորոգում, գույքի ձեռքբերում, բարեկարգում:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ

Ձեզ գուցե հետաքրքրի