Արտաքին 5 տարի առաջ - 23:04 28-05-2021

Maersk Emerald բեռնանավը վթարվել է Սուեզի ջրանցքում

Եգիպտոսի Իսմալիա քաղաքի մերձակայքում 353 մ երկարությամբ Maersk Emerald բեռնանավը շարժիչի խնդիրների պատճառով վթարվել է Սուեզի ջրանցքում: Այս մասին հաղորդվում է Սուեզի ջրանցքի վարչակազմի ֆեյսբուքյան էջում:

Ջրանցքի վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիայի խոսքով՝ Maersk Emerald բեռնանավը քարշակով հեռացվել է ջրանցքից։

«Ջրանցքի ղեկավարությունը անհապաղ լուծել է ջրանցքը հատող նավերից մեկի շարժիչի անսպասելի անսարքության հետևանքով առաջացած խնդիրը: ․․․․Փրկարարական գործողությանը ներգրավվել են չորս քարշակային նավեր, որոնց շնորհիվ հաջողվել է գործի գցել բեռնանավը»,- ասված է հայտարարության մեջ։

Գործողության ընթացքում ջրանցքով անցել է 68 նավ՝ 3,6 միլիոն տոննա ընդհանուր տարողությամբ:

Ռաբիայի խոսքով՝ երթևեկութոյւնն ընդհանրապես չի տուժել, քանի որ հյուսիս գնացող նավերն արագորեն ուղղվել են դեպի Սուեզի ջրանցքի նոր՝ արևելյան ուղղությունը՝ շրջանցելով խցանված հատվածը:

Նավը կարգի գցելուց հետո անձնակազմը կարողացել է վերացնել անսարքությունն ու շարժվել։ Քարշելուց հետո նավը տեղակայվել է Մեծ աղի լճում, որը կապում է ջրանցքի երկու հատվածները:

Նախկինում 400 մ երկարությամբ Ever Given բեռնանավը, որը Պանամայի դրոշի ներքո շարժվում էր Չինաստանից դեպի Ռոտերդամ, մարտի 23-ին վթարվել էր Սուեզի ջրանցքի 151-րդ կմ-ի վրա՝ վեց օր արգելափակելով երթևեկությունը: Մի քանի փորձերից հետո ի վերջո բեռնանավը հաջողվել է կարգի գցել մարտի 29-ին: Դեպքի պատճառով հերթում սպասող 422 նավերից վերջինը ջրանցքն անցել է ապրիլի 3-ին:

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը