Խոսք 5 տարի առաջ - 16:49 27-05-2021

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը խոսել է այսօրվա ռազմագերիների վերադարձի ժամկետների մասին

Բոլորիդ հայտնի է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը, անցել է արդեն 6 ամիս ժամանակ, և Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ թե՛ քաղաքական դաշտում, թե՛ ռազմական ոլորտում համապատասխան աջակցություն ունենալով շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

Նա նշել է, որ մայիսի 12-ին ստեղծվել է օպերատիվ-մարտավարական իրավիճակ, որն այս պահի դրությամբ շարունակվում է ՀՀ հյուսիս-արևելյան հատվածում։

«Օպերատիվ-մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է, Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ, հարկադրական գործողությունները, իսկ մեր ստորաբաժանումները նույնպես հակագործողություններով փորձում են ՀՀ տարածք ներթափանցած հակառակորդի ուժերն ու միջոցները վտարել սահմանից այն կողմ»,- նշեց Է․ Ասրյանը։

Է․ Ասրյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե որքան ժամանակում հակառակորդը պետք է վերադարձնի ռազմագերիներին, նա ասա, որ թշնամուն իրենց տված առաջին ժամկետը, որը եղել է մեկ ժամ, լրացել է։

«Մեկ ժամն անցնելուց հետո մեզ հետ կապի են դուրս եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակետում։ Նրանք ներկայացրել են, որ Բաքվում իրենք անցկացնում են խորհրդակցություն, և քննարկվում է մեր գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը»,- նշել է նա և ասել, որ իրենք ռազմական գործողությունների չեն գնացել հենց այդ պատճառով։

Է․ Ասրյանն ասաց, որ եթե հակառակորդը իրենց ներկայացրած պայմանները չկատարի, ապա մշակվում են համապատասխան պլաններ, որոնք ինքը ներկայացնել չի կարող։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա