Արցախում ականազերծվել են ավելի քան 2 100 հա տարածք
copy image url

Արցախում ականազերծվել են ավելի քան 2 100 հա տարածք

Ներքին 3 տարի առաջ - 10:59 27-05-2021

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 121 հա տարածք, 650 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: