Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:11 19-05-2025

Եգիպտոսում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 30-ամյակը

Արևելյան ուղղափառ եկեղեցիների հոգևոր պետերը համապատարագ են մատուցել, Արամ Ա Վեհափառ Հայրապետի գահակալության 30-ամյակն է նշվել Եգիպտոսում, հայտնում են Կաթողիկոսության ծառայությունից:

«Անցնող շաբաթավերջին, ղպտի եկեղեցւոյ պատրիարքական համալիր «Լոկոսի» մէջ, կայացան հայ, ղպտի ու ասորի երեք դաւանակից եկեղեցիներու մնայուն յանձնախումբի նիստները, որոնց իրենց մասնակցութիւնը բերին երեք հոգեւոր պետեր՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Ն.Ա.Տ. Թաուատրոս Բ. Պատրիարքը եւ Ն.Ա.Տ. Աֆրամ Բ. Պատրիարքը։

Արդարեւ, հանդիպումներու աւարտին, Կիրակի, 18 Մայիս 2025-ի առաւօտեան ժամը 09:00-ին, մայրաքաղաք Գահիրէի ղպտի աթոռանիստ Սուրբ Մարկոս մայր տաճարին մէջ, Նիկիոյ Տիեզերական Ա. ժողովին 1700 ամեակին առիթով, երեք եկեղեցւոր պետերը մատուցեցին համապատարագ։ Դաւանակից եկեղեցիներու կեանքին մէջ սա այն բացառիկ ու պատմական երեւոյթներէն մէկն է, որուն ականատես եղաւ քրիստոնեայ աշխարհը, յատկապէս ուղղափառ եկեղեցիներու ընտանիքը։ Սուրբ Պատարագին մասնակցեցան հայ, ղպտի ու ասորի եկեղեցիներու եպիսկոպոսներ, հոգեւորականներ եւ բազմաթիւ հաւատացեալներ։

Քարոզի պահուն ողջոյնի խօսքեր արտասանեցին Թաուատրոս Բ. ու Աֆրամ Բ. պատրիարքները, ինչպէս նաեւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Իր խօսքին մէջ Հայրապետը հոգեկան գոհունակութեամբ ողջունեց հայ, ղպտի ու ասորի ուղղափառ եկեղեցիներու հոգեւոր պետերուն միջեւ գոյութիւն ունեցող եղբայրական սէրը, յարգանքը ու միութիւնը եւ Նիկիոյ Տիեզերական Ա. ժողովի 1700 ամեակին առիթով միասնական Սուրբ Պատարագ մատուցելու պատմական ու եզակի երեւոյթը։ Նորին Սրբութիւնը ընդգծեց՝ եկեղեցիներու միութիւնը ամրապնդելու հրամայականը եւ այս ծիրին մէջ անոնց գործակցութիւնը ու աստուածաբանական երկխօսութիւնը առաւել եւս ծաւալելու անհրաժեշտութիւնը։ Վերջապէս, ան որ եղբայրական ջերմ ողջոյնները ու բարեմաղթութիւնները յայտնեց երկու հոգեւոր պետերուն եւ վերահաստատեց Նիկիոյ Տիեզերական Ա. ժողովին նկամամբ հայ եկեղեցւոյ հաւատարմութիւնն ու յանձնառութիւնը։

Սուրբ Պատարագի աւարտին, երեք հոգեւոր պետերը եւ անոնց ընկերակցող պատուիրակութիւնները այցելեցին Սուրբ Մարկոսի եւ Սուրբ Աթանասի դամբարանները։

Նոյն օրը երեկոյեան, պատրիարքարանի հանդիսասրահին մէջ տեղի ունեցաւ հոգեւոր համերգ, որուն իրենց մասնակցութիւնը բերին հայ, ղպտի ու ասոր եկեղեցիներուն պատկանող զանազան երգչախումբեր։ Այս առիթով Վեհափառ Հայրապետին պաշտօնական պատուիրակութեան մասն կազմող խումբ մը միաբան հայրեր, հայ եկեղեցւոյ գոհարներէն փունջ մը շարականներ հրամցուցին ներկաներուն։

Գեղարուեստական յայտագիրէն ետք, փակման խօսքով հանդէս եկաւ Թաուատրոս Բ. պատրիարքը։

Գնահատական ու շնորհակալական իր խօսքը արտասանելէ ետք, յատուկ կերպով անդրադարձաւ Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին գահակալութեան 30 ամեակին։ Ան ընդգծեց Վեհափառ Հայրապետին ունեցած գործօն ու իւրայատուկ դերակատարութիւնը յատկապէս միջ-եկեղեցական եւ ընդհանրապէս միջ-կրօնական աշխարհին մէջ եւ այս առիթով, յանուն ղպտի ուղղափառ եկեղեցւոյ, բարձր շնորհաւորեց Հայոց Հայրապետին գահակալութեան 30 ամեակը՝ անոր մաղթելով նորանոր իրագործումներով բեղուն հարուստ գործունէութիւն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են