Ավելին 1 տարի առաջ - 15:05 19-05-2025

Մեքսիկայում 23-ամյա բլոգերը սպանվել է ուղիղ եթերի ժամանակ. BBC

Մեքսիկայում 23-ամյա բլոգեր Վալերիա Մարկեսը սպանվել է TikTok-ի ուղիղ եթերի ժամանակ, Խալիսկո նահանգի Զապոպան քաղաքում գտնվող իր գեղեցկության սրահում։

Նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ ընթանում է ակտիվ հետաքննություն․ «Մենք աշխատում ենք մեղավորներին գտնել և պարզել, թե ինչու է դա տեղի ունեցել»։

Սակայն այն հանգամանքը, որ հանցագործությունը տեղի է ունեցել Խալիսկո նահանգում՝ «Խալիսկո նոր սերունդ» (CJNG) թմրագործառնական հզոր կարտելի բուն տարածքում, կասկածներ է հարուցել, թե հարձակումը կարող էր լինել կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից։

Հետաքննությունը շարունակվում է, իսկ գործը ակտիվ քննարկման թեմա է դարձել ինչպես Մեքսիկայում, այնպես էլ սոցիալական ցանցերում՝ շեշտադրելով կանանց դեմ բռնության տարածվածության խնդիրը երկրում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան