Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների արդյունքում զոհերի թիվը գերազանցում է 100-ը: Հաղորդում է Dunya All Watan պորտալը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում զոհվել է 103 պաղեստինցի, այդ թվում՝ 27 երեխա և 11 կին, վիրավորների թիվը հասել է 580-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը մոբիլիզացնում է ինը հազար պահեստազորայինների հակամարտության սրման պատճառով:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Գազայի հատվածում իսրայելական բանակը և պաղեստինյան խմբավորումները չեն դադարեցնում փոխադարձ հրթիռակոծությունները, որոնք սկսվել են Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո, որտեղ տուժել էր ավելի քան 700 պաղեստինցի: