Ուղիղ եթեր
Արտաքին 4 ամիս առաջ - 13:37 19-03-2026

Իսրայելը հարված է հասցրել նաև Գազայի հատվածին. զոհվել է երկու մարդ

Գազա քաղաքի Զեյթուն թաղամասին իսրայելական անօդաչու թռչող սարքի հասցրած հարվածի հետևանքով երկու պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Գազային հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ ստացել ծանր վիրավորում։

Սա տեղի է ունենում Իրանի և Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին զուգահեռ, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատերազմ է մղում «Հեզբոլլահ» շարժման դեմ։