Գազայի հատվածին հասցված իսրայելական հարվածներից զոհվել է 48 մարդ. Al Jazeera
copy image url

Գազայի հատվածին հասցված իսրայելական հարվածներից զոհվել է 48 մարդ. Al Jazeera

Արտաքին 9 ամիս առաջ - 11:53 17-07-2024
Առնվազն 48 պաղեստինցի զոհվել է Գազայի հատվածին Իսրայելի օդուժի հասցրած զանգվածային հարվածների հետևանքով։ Այս մասին տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։

Մեկ ժամից էլ քիչ ժամանակում իսրայելական օդուժի հասցրած երեք հարվածներից սպանվել է 48 մարդ։ 25 մարդ զոհվել է Նուսեյրաթի ՄԱԿ դպրոցում, Գազայի կենտրոնական հատվածում, 18 մարդ՝ հարավային Խան Յունիսում և 5 մարդ՝ Բեյթ-Լահինում (Գազայի հյուսիս), նշել է հեռուստաալիքը։

Al Jazeera-ն նշել է, որ Պաղեստինի դեմ իսրայելական ռազմական ագրեսիայի հետևանքով 2023թ. հոկտեմբերի 7-ից զոհվել է 38 713 քաղաքացի, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ, և ավելի քան 89 հազար պաղեստինցի վիրավորվել է։