Ուղիղ եթեր
 Ամային ձեր ուղեղն է ու հոգիները, որ չեք հասկանում, թե ինչ է հայրենիքը. Գագիկ Գինոսյան
copy image url

Ամային ձեր ուղեղն է ու հոգիները, որ չեք հասկանում, թե ինչ է հայրենիքը. Գագիկ Գինոսյան

Ներքին 4 տարի առաջ - 23:59 21-05-2021

«Այն, ինչը խաթարում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որևէ մեկը որևէ կերպ իրավունք չունի լուծելու, ուզում է լինի նվիրյալ, հերոս, տականք, թե որևէ իշխանություն, սա ազգի լուծելիք խնդիրն է՝ Սահմանադրության կամ հանրաքվեի միջոցով»,- ասում է ազատամարտիկ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը։

«Այսքան ժամանակ Սահմանադրական դատարանի դեմ այս իշխանությունների պայքարը հենց դրա համար էր, որպեսզի ինչ ուզեն, անցկացնեն, բայց անգամ այդ ամենաթողությունը որևէ մեկին չի լիազորում առանց համազգային որոշման, հանրաքվեի ՀՀ սահմանները փոփոխել: Սահմանների համար պատասխանատու է թե՛ ԱԱԾ-ն, որին ենթակա են սահմանապահ զորքերը, թե՛ ՊՆ-ն, որը պետք է խստորեն պատժի բոլոր նրանց, որոնց ապիկարության, անգործության հետևանքով հակառակորդն այդքան խորացել է մեր տարածք։ Այս մասով պետք է լինեն կոնկրետ պատասխանատուներ՝ մայոր, գեներալ, փոխգնդապետ, ովքեր հրաման են տվել՝ անտեր թողնելու ՀՀ սահմանները, պետք է բարձրաձայնել, թե ովքեր են այդ անգործունեության հեղինակները։ Ազգը պետք է իմանա՝ ովքեր են իր տականքները, սրիկաները, դավաճանները, ովքեր նաև այս ամենի հեղինակն են։ Իհարկե, գլխավոր հեղինակն իշխանությունն է, կառավարությունը, որը պատերազմից 7-8 ամիս անց մինչև հիմա դեռ ասում է, որ ՀՀ սահմաններն անվտանգ են։ Շուռնուխում վայրագություններ էին կատարվում, ասում էին՝ դեմարկացիա է կատարվում, որպեսզի փափուկ բարձ դնեին հայ մարդու գլխի տակ։ Դե հիմա խոսեք ու պատասխանեք, երբ ՀՀ սահմանները մի տեղում չէ, որ անվտանգ չեն, և մի տեղում չէ, որ խախտված են»։

Գագիկ Գինոսյանն ընդգծում է, որ դեռ 2013-14թթ․ Սյունիքի Կապույտ գյուղի հատվածում ՀՀ սահմանը Նախիջևանի հետ խախտվել է․ «Նախորդ իշխանությունների օրոք հակառակորդը բավականին առաջ է եկել, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում։ Այսինքն՝ վտանգը վաղուց կախված է մեր գլխին, ու մենք դրա մասին լռում ենք, հիմա ավելի ահագնացել է, ու մենք հանկարծակիի ենք եկել՝ առանց գիտակցելու, որ դա վաղուց իրագործվող խնդիր է, և երբ 2016-ի ապրիլին երկրի նախագահն ասում էր՝ կարևոր նշանակություն չունեցող տարածք, իսկ ներկայիս մի պատգամավոր էլ ասում է՝ բանակը պաշտպանում է ժողովրդին, ոչ թե ամայի ինչ-որ տարածք։ Ամային ձեր ուղեղն է ու հոգիները, որ չեք հասկանում, թե ինչ է հայրենիքը, ուրիշ ամայի բան Հայաստանում չկա։ Տականք և տգետ մարդիկ այդպես պետք է խոսեն, որովհետեւ ՀՀ սահմաններն անձեռնմխելի են, և դրա պաշտպանը հայոց բանակն է։ Այլ խնդիր է, որ այն, ինչ պետք է պաշտպանված լիներ, վաղուց խաթարված է, 8 ամիս խաբեությամբ ասում էին, որ լուծում ենք հարցերը, փոխվարչապետը մի քանի ամիս առաջ ասաց, որ ՀՀ սահմաններն անվտանգ են, հիմա ասում է՝ ոտնձգություն կա, բա այդ ժամանակ չէի՞ք մտածում, որ պատերազմող երկիր է, երբ Ալիևը հայտարարում էր՝ ուժով էլ լինի, միջանցքը կբացենք, այդ հոխորտանքները ձեզ ոչինչ չէի՞ն ասում»։

Նյութն ամնողջությամբ կարդացեք այստեղ:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
19:24 Փաշինյանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբանի տոնի առթիվ