Ներքին 3 տարի առաջ - 16:04 01-02-2023

Նժդեհի անունն անգամ 1 դար անց շարունակում է սարսափեցնել մեր ազգի դեմ ոտնձգություն կատարողներին․ Գագիկ Գինոսյան

Մոսկվայում գործող Նժդեհի անվան դպրոցի համերգն արգելելու որևէ օրինական տարբերակ չգտնելով հայտարարվել էր, թե դահլիճն ականապատված է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազգագրական պարերի մասնագետ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։

«Մի վրացի լրագրող վայնասուն էր բարձրացել, թե Մոսկվայում գործում է Նժդեհի՝ իր ընկալմամբ ֆաշիստի անվան պարային դպրոց, որը պատրաստվում է համերգ տալ «Իզմայլովո» համերգասրահում։ Համերգից առաջ, երբ արդեն հանդիսատեսը համերգասրահում նստած է եղել, ասել են, իբր ահազանգ է ստացվել, և դալիճն ականապատված է։ Հանդիսատեսին և խմբի անդամներին տարհանել են և 3-4 ժամ ցրտին կանգնեցրել են դրսում։

Ժամեր անց եկել, ասել են, որ համերգը տեղի ունենալ չի կարող, քանի որ վտանգավոր է։ Սակայն համերգասրահի երկրորդ հարկի սրճարանից ոչ մեկին չեն տարհանել։ Մեր տղաները մոտեցել, հարցրել են, եթե պայթյունավտանգ է տարածքն, ապա ինչո՞ւ չեն սրճարանի հաճախորդներին և աշխատակիցներին էլ տարհանում, նրանք էլ քմծիծաղով պատասխանել են, որ սրճարանը զրահապատ է»,- ասաց Գինոսյանը։

Նրա խոսքով իրենք տեղեկություն ունեն, որ «Իզմայլովո» համերգասրահը փաստաթղթերով պատկանում է ազգությամբ ռուսներին, բայց իրականում այն պատկանում է ադրբեջանցի լեռնային հրեաների։ «Այս դեպքում նրանք ընտրել էին երրորդ մարդ՝ վրացի լրագրողին, իբրև անխոցելի տարբերակ, որպեսզի չվերագրվի, որ այս ամենի մեջ Ադրբեջանի մատը խառն է։ Ակնհայտ է, որ նրանք տարիներ շարունակ սարսափում են ինքնաճանաչ հայից՝ Նժդեհից։ Նա ամենահզոր, մոտ ու կարճ կածանն է, դեպի ինքնության տաճար տանող։ Մեր դեմ ելած ուժերը սարսափում են Նժդեհից»,- ասաց Գինոսյանը։

Մասնագետի խոսքով պարի խումբն ազգային գազափար և մշակույթ է տարածում․ «Ի վերջո մարդակյաց, ուրիշ ազգերի նկատմամբ ատելություն տարածող որևէ բան չենք սերմանում։ «Նժդեհը» ավանդական պարերի դպրոց է, և ընդամենը փորձել է Մոսկվայում նշել Հայոց բանակի օրը։ Հիմա ֆաշիստն ո՞վ է, իհարկե, նա, ով արգելում է, որ մշակույթը բեմ բարձրանա»։

Գինոսյանի խեսքով համերգն ի վերջո երեկ կայացել է, սակայն մեկ այլ համերգասրահում․ «Համերգասրահից ուղղակի ասել են, որ դուք այստեղ չեք կարող համերգ ունենալ, և կազմակերպիչները գտել են մեկ այլ դահլիճ և 2 օր անց համերգն ի վերջո տեղի է ունեցել»,- եզրափակեց Գինոսյանը։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ