Ներքին 5 տարի առաջ - 16:37 20-05-2021

ԵԽԽՎ-ին է ներկայացվել Ադրբեջանի կողմից պարտավորությունները չկատարելուն վերաբերող տեղեկություններ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի զեկուցող Փոլ Գավանին:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ԵԽԽՎ-ին և բարձր է գնահատում այս կառույցում տեղի ունեցած քննարկումներն Արցախի ու հայ ռազմագերիների վերաբերյալ:

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին, եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձնելու` Ադրբեջանի պարտավորության չկատարմանը, պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը, որի վերջին դրսևորումներից մեկը տխրահռչակ պուրակի բացումն էր: Խորհրդարանի խոսնակը ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելու մասին տեղեկատվություն` հավելելով, որ վերջին օրերին Ադրբեջանում անցկացված զորավարժությունների մասին պատշաճ կարգով նախապես չի հայտարարվել, ինչն էլ միջազգային իրավունքի մեկ այլ կոպտագույն խախտում է:

Փոլ Գավանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին իր փաստահավաք աշխատանքները Հայաստանում կազմակերպելու ուղղությամբ տրամադրած աջակցության համար և վստահեցրել, որ նախապատրաստվող զեկույցը, որը պիտի ներկայացվի ԵԽԽՎ-ում, ամբողջությամբ արտացոլելու է առկա իրականությունը:

Ազգային ժողովի նախագահը նշել է նաև, որ հայկական կողմը հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է միջազգային մանդատ ունեցող միակ ֆորմատի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում այն բանից հետո, երբ Ադրբեջանը կվերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, դուրս կբերի զինված ուժերը Հայաստանի տարածքից և վերջ կտա իրականացվող հայատյաց քաղաքականությանը:

Ամենից շատ դիտված

23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
13:31 Ձորաղբյուրում բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում