Ավելին 5 տարի առաջ - 23:10 18-05-2021

Վարնավան հայտնել է «Comedy Woman» նախագիծը լքելու որոշման մասին

Հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Եկատիրինա Վարնավան հայտարարել է «Comedy Woman»-ից հեռանալու մասին:

Որոշումը նա բացատրել է «Comedy Club» հաղորդման ժամանակ, որի նոր եթերաշրջանի հյուրն էր: Վարնավան իր հեռանալը հիմնավորել է որպես առաջնահերթություն և ճիշտ որոշում:

Այժմ նա զբաղված է թատրոնում նոր դերեր կերտելով: Նա խաղալու է «Бульба.Пир» ներկայացմանը շան դեր: Նրա խոսքով՝ այս պահին թատրոնում ներկայացումը իր համար ավելի կարևոր է:

«Իմ բեմական կյանքի որոշ մասը ես անցկացրել եմ մարմնավաճառների և ուղեկցորդուհիների հետ: Այժմ «Comedy Woman»-ը ավարտվել է: Ես անցել եմ կենդանիներին»,- կատակել է նա:

Նա նշել է նաև, որ ներկա պահին մեծ ցանկություն ունի առաջխաղացում ունենալ որպես դերասանուհի:

Ներկայացումը ցուցադրվելու է Մոսկվայի թատրոնում: Ռեժիսորը Վարնավայի մտերիմ ընկեր ԱԼեքսանդր Մոլոչնիկովն է:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ