Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:56 03-05-2021

Ընտրական ելույթի փոխարեն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կոչ

Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը։

Ընտրական ելույթի փոխարեն Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից խորհրդարանի պատգամավորներին կոչ արեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Նա նշեց, որ քանի որ իր թեկնածությունն առաջադրվել է զուտ պայմանավորվածությունների արդյունքում, ապա ինքը հանդես չի գա վարչապետի թեկնածուի ելույթով։ Փոխարենը ԱԺ պատգամավորներին հայտնեց, որ այսօր առավոտյան է պատվաստվել կնոջ հետ` կորոնավիրուսի դեմ ու նույնը կոչ արեց անել պատգամավորներին։

«Կա մեծ հավանականություն, որ 2021թթ–ի երկրորդ կեսից կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահմանափակումներ կարող են մտցվել։ Հիմա քննարկվում է այդ հարցը։ Այս պահին դժվար է ասել` որոշում կկայացվի, թե ոչ, բայց մենք պետք է տեղյակ լինենք սրանից»,– ասաց նա։

Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանն ունի պատվաստանյութերի բավական ծավալ ու կարող է սկսել համատարած պատվաստումներ։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին