Մամուլ 5 տարի առաջ - 10:10 06-03-2021

600 ԴՈԼԱՐԱՆՈՑ ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ. ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ընթացքում զրահաբաճկոններ գնելու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հետեւած իրադարձությունները բավականին հետաքրքիր են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ հայտնել, որ պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը շրջանցման եւ ՀՀ կառավարության կողմից գնման միջոցով (600 դոլար արժողությամբ) զրահաբաճկոններ ՀՍՍ կենտրոնական բազա չեն մատակարարվել։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ, խոսելով «թալանի եւ լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ Եվ չնայած Պաշպանության նախարարությունը, ըստ էության, հերքում է երրորդ նախագահին, սակայն հետաքրքիր է, որ կառավարությունն այս ամենը պետական գաղտնիք էր համարել:

««Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այդ կատեգորիայի ծառայությունների եւ ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- ասված էր մեր պատասխանում: Այս իրավիճակում դժվար է որեւէ գերատեսչության հավատալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ