Արտաքին 5 տարի առաջ - 14:35 02-03-2021

ԹԵՀՐԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ԻՐԱՔՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Թուրքիայի վերաբերյալ Իրաքում Իրանի դեսպանի հայտարարությունը սխալ է հասկացվել։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել էր թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, որ Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։

«Ե՛վ Իրանի, և՛ Թուրքիայի կառավարությունները համակարծիք են միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունք համարվող ինքնիշխանության պահպանման հարցում։ Երկու երկրները համակարծիք են նաև Իրաքի տարածքային ամբողջականության հարցում»,- նշել է խոսնակը։

Ավելի վաղ թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն էր առաջացել։ Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսին կանչվել էր արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին փոխանցվել էր Իրանի բողոքի նոտան՝ կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ:

Իրանի ԱԳՆ-ում անընդունելի էր համարվել Սոյլուի նմանատիպ հայտարարությունը և դատապարտվել այն։

Իր հերթին Անկարայում էլ Իրանի դեսպանն էր կանչվել Թուրքիայի ԱԳՆ՝ Իրաքի հյուսիսում Թուրքիայի բանակի հարձակումների վերաբերյալ արած հայտարարության պատճառով: Թուրքիայի ԱԳՆ-ում նրան հայտնել էին, թե Իրանի դեսպանը վերջին մարդն է, որը կարող է նման մեղադրանքներ հասցեագրել Անկարային։

Ճգնաժամն ավելի էր խորացել, երբ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում