Ներքին 5 տարի առաջ - 14:36 07-09-2021

Մնաք բարով և մինչ հանդիպում. Իրաքում ՀՀ դեսպանի հրաժեշտի ուղերձը

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդես է եկել հրաժեշտի ուղերձով, որում ասվում է.

«Երեք տարի անց ավարտելով դիվանագիտական առաքելությունս բարեկամ Իրաքի Հանրապետությունում որպես Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` պարտքս եմ համարում երախտիքս հայտնել Իրաքի Հանրապետության բարձրագույն ղեկավարութանը, պետական հաստատություններում աշխատող պաշոնյաներին և Իրաքի ժողովրդին՝ այս տարիների ընթացքում Հայաստանի հետ հարաբերություններում աշխատանքային ակտիվ մթնոլորտը պահպանելու, մի շարք կարևոր հարցերում օժանդակելու և իհարկե հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Վստահ եմ, որ այդ հարաբերությունները ժամանակի ընթացքում զարգանալու են` որպես խորհրդանիշ երկու երկրների ժողովուրդների պատմական, մշակութային ջերմ կապերի և նաև մեր ժողովուրդների խաղաղասիրության: Եվ չնայած մշտապես խաղաղությանը միտված լինելուն` մեր ժողովուրդները միշտ էլ պատրաստ են եղել ու կլինեն հարկ եղած պարագայում պայքարել աշխարհի չարիքների դեմ:

Առանձին ցանկանում եմ անդրադառնալ իրաքահայ իմ սիրելի համայնքին: Զգացմունքները բազմազան են, սակայն միևնույն ժամանակ պիտի շեշտեմ, որ այդ հույզերը մեր բոլորիս անցած երկար և, ինչն ամենակարևորն է, արդյունավետ, պետականաշեն ճանապարհի մաքուր արտացոլանքն են:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, դուք, ինձ համար ապավեն դարձած, ամեն վայրկյան աշխատել եք մեզ հետ միասին, շենացրել եք մեզ հետ միասին, կերտել եք մեզ հետ միասին` երբեմն հասնելով անիրական թվացող նպատակների, և վերջապես մեզ հետ միասին բիբլիական Արարատի բարձրությանը հավասար եք պահել մեր սրբազան երկրի պատիվը:
Եվ ահա, ասօր հեռանում եմ Իրաքից` այստեղ թողնելով հազարավոր հայերի, որոնք հարազատ են դարձել ինձ և իմ ընտանիքին: Վստահ եղեք, մենք միասին կառուցելու ենք այն երկիրը, որի մասին երազում ենք, դրա ճանապարհին ենք և այդ ճանապարհի հենասյուներից մեկը դուք եք, հավատացեք՝ հենց դուք:

Մնաք բարով և մինչ հանդիպում»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում