Ներքին 2 տարի առաջ - 10:00 27-12-2023

Գյումրիի նախկին քաղաքապետի որդին հավանաբար հետ կկանչվի Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ առաջիկայում չի բացառվում, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին`Միսակ Բալասանյանը հետ կկանչվի Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։
Նշենք, որ Միսակ Բալասանյանը այդ պաշտոնին նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին։Գյումրիի նախկին քաղաքապետի որդու դեսպան նշանակվելուց հետո Գյումրիում սկսեցին շրջանառվել խոսակցություններ, որ Միսակ Բալասանյանին դեսպան են նշանակել այն պայմանով, որ «Բալասանյան դաշինքը» զիջի քաղաքապետի պաշտոնը ՔՊ-ին, ավելի կոնկրետ՝ ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանին, Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ թոռանը, ով մասնագիտությամբ բժիշկ է և քաղաքական կարիերայի առաջին փորձերը սկսվել են 2021 թվականի ՏԻՄ ընտրություններով, երբ առաջադրված էր, որպես ավագանու անդամի թեկնածու։

Թե որքանո՞վ էին այս խոսակցությունները իրական, կամ ի վերջո նման պայմանավորվածություն եղել է, թե՞ ոչ Միսակ Բալասանյանը իր հարցազրույցներից մեկում ասել է հետևյալը.

«Առիթ ունեցել եմ նշելու և կրկին պետք է ընդգծեմ, Գյումրիում իշխանությունը ձևավորվել է գյումրեցու քվեով և իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, իսկ գյումրեցիների քվեն սակարկման, փոխանակման, առևտրի ենթակա չէ»։

Oragir.News-ին չհաջողվեց «Բալասնայան դաշինքից» մեկնաբանություն ստանալ, մեր զանգերն անպատասխան մնացին։

Հարկ է նշել, որ Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է Գյումրիի ներքաղաքական լարված իրավիճակին, որը վերջին շրջանում չեն թաքցնում թե' «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, թե' «Բալասնայան դաշինքը»։ՔՊ-ի երկամյա սիրախաղը «Բալասանյան դաշինքի հետ ավարտվեց «ապահարզանով»։

Ըստ շրջանառվող խոսակցությունների`«Բալասնայան դաշինքը» և ՔՊ-ն իրար մեջ չեն կարող կիսել քաղաքապետի պաշտոնը։Ժողովրդի լեզվով ասած` «Բալասնայան դաշինքը» գցել է ՔՊ-ին։

Ըստ էության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից փորձ է արվում զավթել այն բոլոր համայնքները, որտեղ համայնքի ղեկավարը կա՛մ ՔՊ-ական չէ, կա՛մ էլ անկուսակցական է։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում