Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:22 02-03-2021

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ - ԱՐՄԱՎԻՐ - ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ 9 ԿԵՏԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրով նախատեսվում է իրականացնել հանրապետական, միջպետական մի շարք ճանապարհների անվտանգության բարելավման աշխատանքներ։

Դրամաշնորհային ծրագիրը կյանքի է կոչվում մի շարք բաղադրիչներով։ Մասնավորապես‚ բաղադրիչ 1-ի շրջանակում կկատարվեն Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5‚ Երևան - Արմավիր - հայ-թուրքական սահման միջպետական ճանապարհի 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։ Այս բաղադրիչի շրջանակում կնքվել են պայմանագրեր «Արհովշին» և «Արարատճանշին» ընկերությունների հետ։ Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը‚ և դրանք ընթացքի մեջ են։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021 թ. սեպտեմբերին

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը