Ավելին 5 տարի առաջ - 14:28 24-02-2021

ՀԱՈՒԶ ՓԱՐԹԻ, ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ, ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԻԱՆԱԼԻ ԺԱՄԱՆՑ: ԴԻԱՆԱ ՇԱՏՎԵՐՅԱՆԸ ՆՇԵԼ Է 36-ԱՄՅԱԿԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

ԻՆչպես հայտնում է Тert.am-ը հայտնի հայ դիզայներ Դիանա Շատվերյանը տոնել է իր ծննդյան 36-ամյակը Ծաղկաձորում՝ ընկերական ջերմ մ իջավայրում: Ըստ Tert.am-ի՝ Շատվերյանը իր ծննդյան օրվա մանրամասները վստահել է իրենց:

Շատվերյանը խոսել է ընկերների անակնկալ շնորհավորհանքների, սիրելիի մատուցած գեղեցիկ ծաղկեփնջի, փարթի-երեկույթի մասին, նշել է որ անձամբ է զարդարել առանձնատունը:

Իսկ օրվա և երեկույթի համար ընտրել է քաղաքից դուրս գտնող առանձնատունը, որովհետև հոգնել է ակումբային հավաքներից, այնտեղ կողմնակի հայացքներից հեռու է, և ժամանցը ավելի անմիջական է:

Ըստ Դիանայի երեկույթը անցել է բուռն և շատ ուրախ, էմոցիաներով լի: Երեկույթին հրավիրված է եղել դիջեյ: Հայտնիներից ծննդյանը ներկա են գտնվել Գոռ Մարգարյանը, Արամ MP3-ին և նրա կինը՝ Աննան, Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը և այլք: Նրանք շնորհավորհել են Դիանային կեսգիշերին Երևանի սրճարաննեից մեկում, այնուհետև ուղևորվել են առանձատուն : Արամ MP3-ին կատարել է իր հեղինակային «Կուզես» երգը: Ամենատպավորիչ անակնկալը մատուցել է ընկերուհին Նվարդը, ով մեքսիկական խմբի հետ երգել է «Happy Birthday»-ը:

Սիրելիի մատուցած ծաղկեփունջը օրվա լավագույն անկնակալն է եղել:

Նա նշել է, որ անմոռաանալի օր է ունեցել, և այն լավ առիթ է եղել հանդիպելու ընկերներին:

«Պետք սիրես ծնունդդ, որովհետև լույս աշխարհ ես եկել: Կյանքն այնքան փոփոխական և կարճ է, որ պետք է մաքսիմալ պոզիտիվ ապրել ամեն պահը: Ես որքան հնարավոր է՝ այդպես եմ անում»,- եզրափակել է նա:

Ավելին՝ Tert.am-ի 22.02.2021թ.-ի համարում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին