Սպորտ 5 տարի առաջ - 11:14 01-02-2021

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀՖՖ ԴԵՍՊԱՆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Յուրա Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան:

Նրա խոսքով, Յուրա Մովսիսյանն անկախությունից հետո Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է․ «Վստահ եմ՝ նրա գիտելիքները, փորձը և խանդավառությունը շատ օգտակար կլինեն այն համագործակցության շրջանակներում, որ ձեռնարկել ենք: Յուրա Մովսիսյանը կլինի այն կամուրջը, որի շնորհիվ ավելի կսերտանա կապը ՀՖՖ-ի և Հյուսիսային Ամերիկայում գտնվող մեր հայրենակիցների միջև, որոնք զբաղվում են ֆուտբոլով»։

Յուրա Մովսիսյանն ուրախությամբ ընդունել է առաջարկը և նշել, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում է հնարավորինս օգտակար լինել ֆուտբոլին․ «ԱՄՆ-ում և, առհասարակ, Հյուսիսային Ամերիկայում, մեծ թվով հայեր են ապրում: Հենց այդ պատճառով կարևոր է պահել կապը այստեղի և Հայաստանի միջև, միասին նպաստել խնդիրների արագ կարգավորմանը և ֆուտբոլի զարգացմանը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ