Ուղիղ եթեր
Սպորտ 3 ամիս առաջ - 19:07 14-07-2026

Նրա տեղն «Ինտերում» է. Յուրա Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա

Հայաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։

Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հավաքականի առաջատարներից մեկը հեռացավ «Կրասնոդարից» և պայմանագիր կնքեց սաուդյան «Ալ-Ահլիի» հետ։

Fonbet-ի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում Մովսիսյանը պատասխանել է մի քանի ուշագրավ հարցերի՝ կապված Սպերցյանի ապագայի և նրա կայացրած որոշման հետ.

— Ներկայումս ո՞ւմ եք համարում Հայաստանի հավաքականի գլխավոր աստղը։

— Սպերցյանին, իհարկե։
— Ինչպե՞ս եք վերաբերվում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու նրա որոշմանը։

— Դե, ճիշտ արեց։
— Ճի՞շտ։
— Այո՛։
— Ինչո՞ւ։
— Եթե նա Եվրոպայում տարբերակ ունենար, կգնար այնտեղ։

— Ձեզ չի՞ զարմացնում, որ նա պահանջված չէ Եվրոպայում։

— Այստեղ հարցն այն չէ, թե մենք ինչ ենք ուզում Սպերցյանի համար։ Կարևորն այն է, թե ինչ կա իրականության մեջ։
— Ըստ խաղաոճի՝ ո՞ր առաջնությունը և ո՞ր թիմը կհամապատասխանեին Սպերցյանին։
— Իտալիան և, կարծում եմ, Միլանի «Ինտերը»։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ