copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:40 25-01-2021

ՀԱՅՏՆԻ ԱՍՏՂԵՐԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԶԳԵՍՏՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՆՎԵՑԻՆ ԵՎ ՎԱՃԱՌՎԵՑԻՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ

Հայտնի մարդկանց հարսանեկան զգեստները մշտապես եղել են ոճաբանների և երկրպագուների ուշադրության կենտրոնում։

Եթե ոմանց համար բաղձալի երազանք է եղել ունենալ նմանաբնույթ հարսանեկան զգեստ, ապա որոշների համար էլ այն եղել է նպատակ՝ գնելու պաշտելի կուռքի հարսանեկան զգեստը։

Դրանցից վեցը վաճառվել է անկանխատեսելի գումարով:

Այս մասին տեղեկացնում է https://www.marieclaire.ru/moda/po-raschetu-kultovye-svadebnye-platya-zvezd-vystavlennye-na-torgi/ կայքը։

Օդրի Հեփբերն

Գործարար Ջեյմ Հանսոնը հայտնի էր իր հսկայական կարողությամբ և երիտասարդ ու հեռանկարային դերասանուհիների ընկերակցությամբ:

Սիրելիների ցուցակում էր հայտնվել նաև տաղանդավոր գեղեցկուհի Օդրի Հեփբերնը։
Նրանց մտերմությունը շուտով հայտնվում է լրագրողների ուշադրության կենտրոնում, որոնք սկսում են խանդավառությամբ նկարագրել գեղեցիկ զույգի սիրավեպը:

1952 թ.-ին, երբ Օդրին զբաղված էր «Հռոմեական արձակուրդների» նկարահանմամբ, սիրահարները նշանվում են: Հարսանիքից հետո Օդրին հասկացավ, որ աշխատանքի համար ընդհանրապես ժամանակ չունի:

Այս ամենին հաջորդեց զույգի բաժանումը, իսկ ի՞նչ ճակատագրի արժանացավ Օդրիի հարսանեկան զգեստը։

Ֆոնտանա քույրերը, որոնք այդ ժամանակ Հռոմի ամենահայտնի ատելյեներից մեկի `Atelier Fontana-ի դեմքերն էին, արդեն ստեղծել էին իրենց հաճախորդի հարսանեկան զգեստը` կրեմագույն գույնի ատլասե զգեստ ՝շքեղ պարանոցով:

Հարսանիքի չեղարկման մասին հայտարարությունից անմիջապես հետո Հեփբերնը դիմեց ստուդիա մի խնդրանքով՝ զգեստը նվիրել արժանի հարսնացուի:

Իսկ այդ երջանիկ հարսնացուն իտալուհի էր, Լատինա նահանգից:

Եվ գրեթե 60 տարի անց ՝ 2009 թ.-ին, այն տեղադրվեց Լոնդոնի Քերի Թեյլորի աճուրդում և վաճառվեց 23,000 ԱՄՆ դոլարով:

Քեթրին Հեփբերն, 27 000 դոլար

Կինեմատոգրաֆիայի լեգենդ Քեթրին Հեփբերնի առաջին և միակ սերը նրա մանկության ընկեր Լյուդլոու Օգդեն Սմիթն էր, որի հետ նա ծանոթացել էր քոլեջում սովորելու տարիներին:


Նրանք ամուսնացան ծնողների տան հյուրասենյակում ՝ ընտանեկան նեղ շրջանակում: Ապագա կինոաստղի հանդերձանքը նույնպես բավականին համեստ էր։ Քեթրինն ընտրել էր սպիտակ թավիշից զգեստ՝ ոսկե ասեղնագործությամ։

Հարսանիքից վեց տարի ան Հեփբերնը ամուսնալուծվեց Մեքսիկայում, բայց նրա և ամուսնու բարիդրացիական հարաբերությունները պահպանվեցին: Իսկ 2004-ին նրա առաջին (և վերջին) հարսանեկան զգեստը Sotheby's- ում վաճառվեց 27,000 դոլարով:

Էլիզաբեթ Թելյոր

Էլիզաբեթ Թեյլորի աստղային հիշողությունը ութ հարսանիքի և յոթ ամուսնու մասին էր խոսում: Հետևաբար, մենք դերասանուհուն հնարավորություն ունենք տեսնելու բոլորովին այլ ոճերի հարսանեկան զգեստներով:

Ամենադասականը և հմայիչը առաջինն էր 1950-ին Կոնրադ «Նիկի» Հիլթոնի (Փարիզի և Նիկի Հիլթոնի զարմիկ) հետ արարողության ժամանակ: Հագուստը նախագծել էր Հելեն Ռոուզը `կեսդարյա ոճով` փղոսկրե ժանյակով և ատլասով:

Սա 18-ամյա դերասանուհու առաջին ամուսնությունն էր և, ցավոք, դա երկար չտևեց: Նրանք ամուսնալուծվեցին մեկ տարի անց, իսկ երկու տարի անց Թեյլորը կրկին ամուսնացավ:

2013 թվականին նրա առաջին հարսանեկան զգեստը Լոնդոնի աճուրդում վաճառվեց 187 931 դոլարով:

Մադոննա

Փոփ աստղի առաջին ընտրությունը եղել է ամերիկացի դերասան Շոն Պենը, ում հետ ծանոթացել է 1985 թվականին: Նույն թվականին, աստղի ծննդյան 27-ամյակի օրը, զույգը որոշեց ամուսնանալ:

Տոնակատարությունը տեղի ունեցավ Մալիբուում ՝ 220 հյուրերի ներկայությամբ։

Կարևոր օրվա համար երգչուհին ընտրեց այն հանդերձանքը, որը համահունչ էր ժամանակի միտումներին ՝ շղարշ և ցանցային զգեստ ՝ սրտաձև պարանոցով և մարգարիտներով զարդարված: Արտաքին տեսքի ձևավորումը կատարել էր Մարլեն Ստյուարտը, ով 80-ականներին փոփ աստղի համար ստեղծել է բազմաթիվ հանդերձանքներ:

Ցավոք, այս զգեստը Մադոննային հաջողություն չբերեց. Նրանց փոթորկալից ամուսնական կապն ավարտվեց չորս տարի անց: Իսկ 2014-ին առաջին հարսանեկան զգեստն աճուրդում վաճառվեց 81,250 դոլարով:

Ջերի Հոլ

Մոդել Ջերի Հոլը և Ռոլինգ Սթոունզը հանդիպեցին 70-ականների վերջին, իսկ 1990-ին որոշեցին ամուսնանալ Բալիում անցկացվող հնդկական փոքրիկ արարողության ժամանակ:

Տոնակատարության համար Հոլը դիզայներ Էնթոնի Փրայսին պատվիրեց համեստ, սպիտակ ժանյակավոր զգեստ:

9 տարի անց նրանց ամուսնությունը չեղյալ հայտարարվեց, քանի որ դատարանն այն անվավեր ճանաչեց:

2008 թ.-ին Ջերին որոշեց, որ իր հանդերձանքը դեռ ինչ-որ մեկին պետք է երջանկացնի և իր զգեստապահարանից տասնյակ իրեր վաճառեց Emmaus- ի բարեգործական կազմակերպություններին, այդ թվում `Chanel- ից, Yves Saint Laurent- ից, Vivienne Westwood- ից, ինպես նաև հենց հարսանեկան զգեստը, որը վաճառվեց 4717 դոլարով:

« Ժամանակն է ճիշտ որոշել առաջնահերթությունները: Ես կարծում, որ իմ զգեստները կարող են երկրորդ կյանք գտնել ուրիշի զգեստապահարանում: Ահա այսպես․պարզապես մտածեցի. «Սա վերամշակելու հիանալի միջոց է», - ասել է Հոլլը: «Իրոք, տարօրինակ է մտածել, որ ինչ-որ այլ կին կարող է այն կրել իր հարսանիքին: Հուսով եմ, որ ով էլ նա լինի, ինձանից ավելի հաջողակ կլինի »:

Էլիզաբեթ Թեյլոր (վեցերորդ ամուսնություն)

Էլիզաբեթ Թեյլորը հատկապես բարդ հարաբերություններ ուներ ամուսիններից Ռիչարդ Բարթոնի հետ։ Նրանք առաջին անգամ նշանվեցին 1964 թ.-ին և միասին ապրեցին 10 տարի:

Նրանց հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Բոտսվանում ՝ Չոբե գետի ափին, և մի համեստ արարողության համար հարսնացուն ընտրել էր Ֆրատինիի 70-ականների ոգով պատրաստված շիֆոնի գունագեղ զգեստը։
2011-ին այն Christie's- ում վաճառվեց 62.500 դոլարով:

Էմի Ուայնհաուս

Ամենացավալի ճակատագրին արժանացավ բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի հանդերձանքը: Փոքր տպագրությամբ մինի զգեստը հարսանեկան զգեստի տեսք չուներ, բայց այն իր հիանալի ոճով արտացոլում էր երգչուհու ներաշխարհը: 2005-ին Էմին հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ Բլեյք Ֆիլդեր-Սիվիլիին, և երկու տարի անց նրանք որոշեցին օրինականացնել հարաբերությունները:

Մայամիում կայացած փոքրիկ արարողության ժամանակ նա ընտրեց նույն զգեստը, որը երգչուհու մահից հետո, 2012 թ., պատրաստվում էր բարեգործական աճուրդում վաճառվել 161,000 ԱՄՆ դոլարով ՝ խորհրդանշական աստղի այլ հանդերձանքների հետ միասին: Սակայն, զգեստը չվաճառվեց․ աճուրդից առաջ զգեստը գողացել էին նրա տնից և մինչ այժմ «փնտրում» են:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ
14:11 Մարդիկ սնունդ են բաժանում երթով դեպի Երևան շարժվող Բագրատ Սրբազանին և իր համակիրներին
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
00:33 Վաղը քայլերթը դեպի Երևան կշարունակվի Պատարագից հետո