Արտաքին
Մոսկվան և Թեհրանը միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին համաձայնագիր են ստորագրել
16:05 05-12-2023
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում միակողմանի պատժամիջոցներին հակազդելու համաձայնագիր են ստորարգրել։
Բեռլինը կարևորում է Արևմտյան Բալկանների երկրների անդամակցումը ԵՄ-ին
15:30 05-12-2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Եվրոպայի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից կարևոր ներդրում է համարում Արևմտյան Բալկանների երկրների անդամակցումը ԵՄ-ին։
Պուտինը շեշտում է՝ ռուս-թուրքական հարաբերությունները լավ մակարդակի վրա են
15:25 05-12-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, լավ մակարդակի վրա են։
Լավրովը կարծում է, որ «3+3» հարթակն ավելի հեռանկարային է դառնում
14:15 05-12-2023
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ «3+3» տարածաշրջանային պլատֆորմն արդեն «մարմին է ստանում» և դառնում ավելի հեռանկարային։
ՀԱՊԿ-ը չի հանդուրժի սադրանքներ իր մասնակից երկրների սահմանների մոտ
13:15 05-12-2023
ՀԱՊԿ երկրները վերահաստատում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունը և մտադիր են իրենց և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։
Գազայում հակամարտությունն առնվազն ևս երկու ամիս կտևի. Իսրայելի պաշտպանության նախարար
13:03 05-12-2023
Գազայի հատվածում ներկայիս ինտենսիվության հակամարտությունը կտևի առնվազն ևս երկու ամիս։ Այս մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
ԱՄՆ պետդեպը զգուշացնում է՝ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ հատկացնել Ուկրաինային
12:40 05-12-2023
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարծել, համաձայն որի անհրաժեշտ է հնարավորինս արագ լրացուցիչ միջոցներ հատկացնել Ուկրաինային` հետագա օգնությունը ֆինանսավորելու համար:
Ով չի աջակցում Ուկրաինայի ֆինանսավորմանը, հեշտացնում է Պուտինի հաղթանակը․ Սալիվան
12:12 05-12-2023
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Կոնգրեսին կոչ է արել աջակցել Սպիտակ տան խնդրանքին՝ Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու հարցում։
Պուտինը ներառվել է Time-ի «Տարվա մարդ» կոչման հավակնորդների ցանկում
11:24 05-12-2023
Ամերիկյան Time ամսագիրը ներկայացրել է իր վարկածով «Տարվա մարդ-2023» կոչման հավակնորդների կարճ ցուցակը, որում ներառվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Վաշինգտոնից զգուշացնում են՝ Ուկրաինայի վիճակը ծանր է, հատկացվող միջոցները շուտով կսպառվեն
10:18 05-12-2023
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ Կոնգրեսի կողմից ի սկզբանե նախագահ Ջո Բայդենին հատկացված ընդհանուր միջոցներից ծախսվել է արդեն գումարի ավելի քան 97 տոկոսը։
Բաքուն Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունն «ապատեղեկատվություն» է որակել
09:15 05-12-2023
Ադրբեջանի արտքաին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2023 թվականի դեկտեմբերի 4-ի հայտարարությանը՝ հայտարարելով, մերժում է այն։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար
22:46 04-12-2023
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց Ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչ հետևանքով մահացել է զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
Արցախի վտարանդի կառավարության ձևավորումը պատերազմի պատճառ չի կարող լինել
22:30 04-12-2023
Վտարանդի կառավարության արդյունավետությունը հիմնականում կախված է այն աջակցության չափից, որը նա ստանում է, կա՛մ արտասահմանյան կառավարություններից, կա՛մ սեփական երկրի բնակչության կողմից։
ԱՄՆ-ում ապրող թուրքերն աջակցում են Իսրայելին
21:57 04-12-2023
Մասնակիցները հիմնականում արդարացրել են Իսրայելի ռազմական գործողությունները, իսկ Պաղեստինին աջակցող միջոցառումների անցկացումն ԱՄՆ անվանել «շոու»:
Թուրքական ընկերությունների ռազմական արտադրանքի վաճառքի ծավալներն աճել են
19:20 04-12-2023
Ի տարբերություն ընդհանուր ցուցանիշների նվազմանը՝ թուրքական ընկերությունների ռազմական արտադրանքի վաճառքի ծավալներն ընդհանուր առմամբ աճել են 22 տոկոսով և հասել 5.5 մլրդ դոլարի:
ԱՄՆ ռազմանավը մուտք է գործել հարավչինական տարածքային ջրեր
19:17 04-12-2023
Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնում են, որ ԱՄՆ-ն լրջորեն խաթարել է տարածաշրջանային խաղաղությունն և կայունությունը:
Բորելը և Աբդոլահիանը հեռախոսով քննարկել են Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը
18:48 04-12-2023
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
Էրդողանը կրկին Նեթանյահուին ռազմական հանցագործ է անվանել
18:10 04-12-2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կկանգնի դատարանի առջև որպես ռազմական հանցագործ։
Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի. Ադրբեջանի ՄԻՊ
17:39 04-12-2023
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան հայտարարել է՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի։
Իսրայելը ընդլայնում է Գազայում իրականացվող ցամաքային գործողությունը
17:20 04-12-2023
Իսրայելի իշխանությունները հայտնում են Գազայի հատվածումցամաքային գործողությունների հետագա ընդլայնման մասին։
Մակրոնը մեկնել է Կատար՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը վերականգնելու
16:47 04-12-2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը մտահոգված է Գազայում բնակիչների նկատմամբ բռնության վերսկսմամբ, ուստի մեկնում է Կատար՝ օգնելու հրադադարին ընդառաջ նոր զինադադարի հաստատմանը։
Բաքուն Արցախի ականազերծման համար վարժեցված առնետներ է կիրառում
16:32 04-12-2023
Ադրբեջանցի սակրավորներն Արցախի տարածքն ականազերծելու համար հատուկ վարժեցված սակրավոր շներ և առնետներ են կիրառում։
Փարիզի կենտրոնում դանակով և մուրճով հարձակում է տեղի ունեցել
16:10 04-12-2023
Փարիզի կենտրոնում 26-ամյա տղամարդը հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել են:
Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա կրկին կվերադառնա․ Դեյվիդ Քեմերոն
15:40 04-12-2023
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, նա կվերադառնա՝ ավելին ստանալու նպատակով։