Արտաքին
Գերմանիայի ԱԳ նախարարը այցելել է Բուչա
16:17 10-05-2022
Նրա այցելության մասին նախապես չի հայտարարվել։ Հաղորդվում է, որ նա երկիր է ժամանել գնացքով։
Rutube-ը դադարեցրել է աշխատանքը կիբերհարձակումից հետո
15:59 10-05-2022
Ընկերությունը հաղորդում է, որ ռեսուրսը ենթարկվել է, այսպես կոչված, APT գրոհի. «Ինչ-որ մեկը շատ էր ուզում խանգարել RUTUBE-ին Հաղթանակի շքերթն ու տոնական հրավառությունը ցույց տալու»:
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Պոպասնայա քաղաքի մոտ ուկրաինական պաշտպանությունը ճեղքելու մասին
15:33 10-05-2022
Ճեղքումը, ըստ ՌԴ ՊՆ հայտարարության, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավարտվել է «Պոպասնայա բնակավայրի մաքրումը ազգայնականներից»։
IKEA-ն մինչև օգոստոս կվճարի ռուս աշխատակիցների աշխատավարձը
15:06 10-05-2022
Ingka Group-ի ներկայացուցիչը հրաժարվել է մանրամասներ հաղորդել, թե ընկերությունը որտեղից է վերցնելու գումար աշխատակիցներին վճարելու համար:
«Ալ-Ջազիրան» ցույց է տվել վագոն-սառնարան՝ «ռուս զինվորականների չպահանջված մարմիններով»
14:23 10-05-2022
Ինչպես պնդում է կադրից դուրս ձայնը, խոսքը Կիևի մարզում զոհված զինվորականների մարմինների մասին է, որոնք այնտեղ են մնացել ռուսական զորքերի նահանջից հետո:
Տավուշի յոթ գյուղերն ու Տիգրանաշենը կվերադարձվեն Ադրբեջանի կազմ. Ադրբեջանի ԱԳՆ
13:59 10-05-2022
Այդ տարածքների անցումը Ադրբեջանի կազմ կքննարկվի սահմանազատման գործընթացի համատեքստում, ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:
ՌԴ ֆիննախը տնտեսության ամենաուժեղ անկում է կանխատեսել 1994 թվականից ի վեր. Bloomberg
13:59 10-05-2022
Ուկրաինա ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանի տնտեսությանը 2021 թվականի մակարդակին հասնելու համար կպահանջվի 10 տարի:
Հայաստանում բողոքի ակցիաների կազմակերպիչներն ապրում են պատրանքներով. Բայրամով
13:42 10-05-2022
Մենք հետևում ենք այդ գործընթացներին։ Խոսք չկա բողոքի ակցիաներին հանրային լայն աջակցության մասին. ասել է Բայրամովը։
Գերմանացիները պատրաստվում են ՌԴ-ից գազամատակարարման անջատմանը. Reuters
12:55 10-05-2022
Ըստ փորձագետների, եթե ռուսական գազի մատակարարումը հենց հիմա դադարեցվի, Գերմանիայում կես միլիոն մարդ կզրկվի աշխատանքից, իսկ տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ:
Բայդենին անհանգստացնում է, որ Պուտինը պատերազմից դուրս գալու ելքեր չունի
12:21 10-05-2022
Ըստ Բայդենի, Պուտինը հույս ուներ, որ պատերազմը կպառակտի ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, բայց ակնհայտորեն նրա հաշվարկները սխալ էին:
Ուկրաինայում գնդակոծության ժամանակ զոհվել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Դավիդ Ժվանիան
11:35 10-05-2022
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Ժվանիայի զոհվելու վերաբերյալ գրառում է հրապարակել «դավաճան» հեշթեգով:
ԱՄՆ-ը չեղարկել է ուկրաինական պողպատի արտահանման բոլոր մաքսատուրքերը
10:16 10-05-2022
Ընդհանուր առմամբ գործում էր 232 մաքսատուրք և դրանց մեծ մասը ներդրվել էր Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, 2018թ.-ին։
ԱՄՆ-ում կարծում են, որ ուկրաինացիներին իրենց կամքին հակառակ են տեղափոխում Ռուսաստան. Պենտագոն
09:54 10-05-2022
Քիրբին ասել է, որ Ռուսաստանի իշխանությունների պահվածքն անամոթ և անպատասխանատու է։
Ջո Բայդենը դժգոհ է ԱՄՆ հետախուզության տվյալների արտահոսքից
09:27 10-05-2022
Ըստ այդ տվյալների, ամերիկյան հետախուզությունն օգնել է ուկրաինական բանակին հայտնաբերելու դրոշակակիր «Մոսկվա» հածանավը, ինչպես նաև մի քանի բարձրաստիճան ռուսաստանցի զինվորականների։
Ավստրիայում գնացքը դուրս է եկել ռելսերից. մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել
09:04 10-05-2022
Վթարը տեղի է ունեցել Ավստրիայի հյուսիսարևելյան Մյոդլինգ շրջանում:
Բայդենը ստորագրել է Լենդ-լիզի օրենքը, որը հեշտացնում է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը
23:59 09-05-2022
Օրենքը հանում է մի շարք պահանջներ՝ կապված պաշտպանական սարքավորումներ տրամադրելու նախագահի լիազորությունների հետ, եթե օգնությունը նախատեսված է ռուսական ներխուժման ենթարկված երկրների համար:
ԵՄ-ն հրաժարվել է ռուսական նավթը եվրոպական լցանավերով տեղափոխելու արգելքից
20:53 09-05-2022
Նման արգելքը քննարկվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում։
Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կտևի տարիներ, եթե ոչ տասնամյակներ. Մակրոն
19:27 09-05-2022
Ուկրաինան այսօր Եվրահանձնաժողով է ներկայացրել հարցաշարի երկրորդ մասը՝ մոլորակի ամենամեծ քաղաքական դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
Շառլ Միշելը Օդեսայում է
19:03 09-05-2022
Եվրոպական խորհրդի ղեկավարը մայիսի 9-ին ժամանել է Օդեսա։
Lenta.ru-ում հայտնվել են Պուտինի և պատերազմի դեմ հրապարակումներ
17:40 09-05-2022
Պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել երկու աշխատակիցներ:
Ուկրաինայում զոհված ռուս զինվորականների երեխաները բուհեր կընդունվեն առանց քննությունների. Պուտին
17:07 09-05-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում «հատուկ գործողության» ժամանակ զոհված կամ վիրավորված ռուս զինվորականների երեխաներին պետական աջակցության մասին։
Վարշավայում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել՝ բղավելով «ֆաշիստներ»
16:31 09-05-2022
Դեսպանի վրա հարձակվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված հիշատակի միջոցառման ժամանակ:
Պուտինը հավատում է սեփական հեքիաթներին. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար
15:59 09-05-2022
Բեն Ուոլեսի խոսքով, իր գործողություններով Պուտինը Ռուսաստանին զրկում է և՛ անցյալից, և՛ ապագայից։
Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Ուկրաինան չէին ծրագրում հարձակվել Ռուսաստանի վրա. Պոդոլյակ
15:43 09-05-2022
Պատերազմի միակ պատճառը նա համարել է «Ռուսաստանի հիվանդագին կայսերական նկրտումները»։