Արտաքին 4 տարի առաջ - 11:56 25-07-2022

Եվրոպան ցանկանում է ռուսական գազից կախվածությունից դուրս գալ մինչև 2027 թվականը

ԵՄ-ն արդեն հիմա պետք է կրճատի ռուսական գազի սպառումն այնպես, որ մինչև հաջորդ տարվա մարտ խնայողությունները կազմեն 15% (45 միլիարդ խորանարդ մետր), գերմանական dpa գործակալությանը տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նա Ռուսաստանին գազի արտահանման հարցում անհուսալի գործընկեր է անվանել։

«Մեր հիմնական նպատակը Եվրոպա ռուսական գազի մատակարարումից ամբողջական անկախությունն է ոչ ուշ, քան մինչև 2027 թվականը»,- ասել է նա։

ԵՄ-ն պատրաստվում է 300 միլիարդ եվրո ներդնել գազի խնայողության և էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու նախագծերում։ «Միաժամանակ մենք նոր պայմանագրեր ենք կնքում ավելի վստահելի գործընկերների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Նորվեգիան»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Անցած շաբաթ Եվրահանձնաժողովը հայտարարեց մինչև 2023 թվականի գարուն ԵՄ գազի սպառումը 15%-ով կրճատելու ծրագրի մասին՝ և ռիսկը, և ծախսերը Եվրոպայի համար նվազեցնելու համար՝ հետագայում ռուսական գազի մատակարարումների հնարավոր խափանումների կամ ամբողջական դադարեցման դեպքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի