Արտաքին 3 տարի առաջ - 13:30 15-07-2023

Գերմանիան մինչև 2027 թվականը Ուկրաինային 17 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի. Շոլց

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ռուս ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր մինչև 2027 թվականն իր երկիրը Ուկրաինային զենք մատակարարելու համար կծախսի մոտավորապես 17 միլիարդ եվրո։ Ինչպես փոխանցում Европейская правда պարբերականը, այս մասին Շոլցն ասել է նախօրեին կայացած իր մեծ ասուլիսի ընթացքում։

«Մենք հաշվարկել ենք, որ պատերազմի սկզբից մինչև 2027 թվականը, հնարավոր է, մենք 17 միլիարդ եվրո կծախսենք միայն Ուկրաինային զենք մատակարարելու համար, որը ֆինանսավորում ենք Գերմանիայից»,- հայտարարել է նա։

Գերմանիայի կանցլեռն ընդգծել է, որ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը շարունակում է ազդել իրենց կյանքի վրա և շատ անհանգստացնել։

Օլաֆ Շոլցի խոսքով՝ ԱՄՆ-ից հետո Գերմանիան Ուկրաինային ամենաշատ աջակցություն ցուցաբերող երկիրն է՝ նաև ռազմական առումով։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Գերմանիան հաստատել է Ուկրաինային մոտ 600 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրումը։ Այս փաթեթի շրջանակներում Կիևը կստանա Patriot հակաօդային պաշտպանության համակարգի երկու արձակման կայան, 40 Marder հետևակի մարտական ​​մեքենա, 25 Leopard 1 տանկ և մեկ Luna անօդաչու համակարգ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ