Ներքին 2 տարի առաջ - 18:35 03-11-2023

Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին

Գերմանիան Հայաստանին 9,3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։

«Մենք Հայաստանում ենք մի ժամանակահատվածում, երբ երկրի ժողովուրդը կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ։ Մեր հիշողությունների մեջ դեռևս թարմ են այն պատկերները, որոնք մենք տեսանք․ Լաչինի միջանցքով մարդկանց հոսքը դեպի Հայաստան՝ ընտանիքներ, որոնք լքում էին իրենց հայրենիքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հայաստանի կառավարության համար մեծ մարտահրավեր էր Լեռնային Ղարաբաղից այսքան շատ մարդկանց ընդունելը։ Հայաստանի կառավարությունը հանգստություն պահպանեց և ձեռնարկեց բոլոր հնարավոր քայլերը և կապիտալ ներդրեց այդ մարդկանց աջակցելու համար, որն արժանի է մեր հարգանքին։ Դուք ձեր սիրտը բացեցիք և ձեր օգնությունն առաջարկեցիք բազմաթիվ մարդկանց, որոնց թվում էին կանայք, երեխաներ, տարեցներ Լեռնային Ղարաբաղից։ Մենք ձեզ այս հարցում մենակ չենք թողնի։ 2022 թվականից հետո մենք մեծ աջակցություն ենք տրամադրել Հայաստանի կառավարությանը և հավելյալ 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրենք այս մարտահրավերները հաղթահարելու համար»,- հայտարարեց Բերբոքը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին