Ներքին 15 hours ago - 14:55 26-11-2026

Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան

Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խղճի մասին, ասում եք խիղճս տանջում է, իհարկե տանջում է, իսկ ո՞նց եք պատկերացնում, որ չտանջեր։ Այսինքն այնպիսի հարցեր եք տալիս, որ պիտի ասեի՝ չէ, չի տանջում։

Տանջում է, այո շատ, ահավոր, այո, այդ թվում դրա համար է, որ ասում են, որ անձնագրերի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է հիմնվենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերի վրա, որ Եռաբլուրը չընդլայնվի, որովհետև երկուսը անհամատեղելի են իրար հետ, կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ մենք պետք է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակում մնանք, շատ պարզ քաղաքական ընտրություն է:

Եվ իմիջիայլոց, ասեմ Եռաբլուրի թեմային, եթե ուզում եք էլի անդրադառնալ, և խոսք է գնում Եռաբլուրի ընդլայնման մասին, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում կա 2.8 տարի, որտեղ Եռաբլուրի ընդլայնում, ընդհանրապես, տեղի չի ունեցել։ Սա բացառիկ և աննախադեպ բան է, մենք այդպիսի 2 տարի 8 ամիս չենք ունեցել»,- ասել է Փաշինյանը:

Most Viewed

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում