Մամուլ 21 hours ago - 08:23 26-11-2026

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 3-ին Ռուսաս­տան կատարելիք առաջին այցին ընդառաջ՝ ողջ հոկտեմբերին ու նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, եվրոպաներից տուն չեկավ եւ իր այցերն էլ հատուկ տեխնոլոգիաներով անձամբ «լուսաբանեց»՝ Թուրքիայից թռցնելով եւ մի քանի երկրով բանանի «շրջագայությունը» ցուցադրելով։

Ոմանց կարծիքով՝ Մոսկվա այցից եւ Պուտինի ներկայացրած «ԵՄ կամ ԵԱՏՄ» վերջնագրից առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է միջազգային սատարում ստանալ կամ գոնե տպավորություն թողնել, որ Պուտինի եւ ԵԱՏՄ առաջնորդների հետ հանդիպմանը այն կիրառի։ Անգամ Թուրքիա մեկնեց՝ COP-ին մասնակցելու, երբ կարող էր չմեկնել, քանի որ Թուրքիան նման մակարդակով չէր մասնակցում Հայաստանի COP-ին։

Բրյուսելում էլ «Եվրանյուզ» հեռուստաընկերության կազմակերպած ԵՄ ոչ իրական գագաթնաժողով-քննարկմանը մասնակցեց։ Բրյուսելից հետո մեկնեց Ֆրանսիա, ապա՝ Դուբլին, Կամբոջա, իսկ օրերս՝ Ռումինիա, որը, ի դեպ, այս ամսվա միակ երկկողմ այցն էր։ Թեեւ փորձագետները կարծում են, որ Ռումինիա է մեկնել՝ ընտրություններն ավելի հմտորեն կեղծելու այդ երկրի նորարարական փորձին ծանոթանալու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Most Viewed

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում