Ներքին 20 hours ago - 10:00 26-11-2026

Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է

Վաղամեռիկ գործարար Սերգեյ Մանուկյանը, ով ավելի հայտնի էր Եվրոպայի Սերգեյ կամ Շինանյութի Սերգեյ անվամբ, շինանյութի և այլ բիզնեսներից բացի, վերջին տարիներին հիմնել էր վարկային կազմակերպություն՝ «Օկ կրեդիտ» անվամբ։

ՈւՎԿ֊ի տնօրենը ոչ անհայտ Վահե Ջիլավյանն է, ում անունը սկսեց լայնորեն լուսաբանվել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի ընտանիքի անդամներին պատկանող ՀԷԿ֊ի մասին հրապարակումներում․ Վահե Ջիլավյանի հայրը` Յուրի Ջիլավյանը, այդ ՀԷԿ–ի մյուս 50 տոկոսի բաժնետերն էր։

Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Վահե Ջիլավյանին նույնիսկ մի պահ նշանակած է եղել Շրջակա միջավայրի նախարարության առաջին փոխնախարար, երբ նույն թվականին Աննա Գրիգորյանը այդ նախարարությունում վարչության պետի տեղակալ էր։

Ինչ վերաբերվում է հարցի ֆինանսատնտեսական կողմին, ապա 2024 թվականի համեմատ 2025 թվականին կառույցի շահույթը 262.4 միլիոն դրամից նվազել է 51.7 միլիոն դրամի, ինչը տարօրինակ է, քանի որ վարկային ոլորտը ՀՀ֊ում ամենաեկամտաբերններից է։

Most Viewed

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում