Դերասան Բեն Ավետիսյանն ու նրա կինը՝ նկարչուհի, դիմահարդար Դիանա Տոնոյանը, որոշել են կտրվել աշխատանքային առօրյայից և անմոռանալի ճամփորդություն կազմակերպել։ Հայտնի զույգն ընտանեկան հանգստի է մեկնել Հավայան կղզիներ։
Դիանա Տոնոյանն իր ինստագրամյան էջում կիսվել է նոր ֆոտոշարքով՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչպես են անցկացնում իրենց հանգստյան օրերը բնության գրկում։ Լուսանկարներում երևում են օվկիանոսի ափին անցկացրած ակնթարթները։
Գեղեցիկ ու էսթետիկ կադրերը վայրկենաբար արժանացել են երկրպագուների դրական մեկնաբանություններին։
Թամարա Քալանթարյան