latest_news
Արտաքին 7 часов назад - 12:39 21-08-2026

Ռուսաստանը 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել է Կիևի վրա․ կան զոհեր

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսական զորքերը նախորդ գիշերվա լայնածավալ հարվածից հետո 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Ուկրաինայի մայրաքաղաքը։

Ինչպես հայտնում է Meduza-ն, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ Գոլոսիևսկի շրջանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել բիզնես կենտրոնում և ոչ բնակելի տարածքներում, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, իսկ ևս 2-ը ստացել են վիրավորումներ։

Հրդեհների ու ավերածությունների պատճառով քաղաքային իշխանությունները զգուշացրել են Գոլոսիևսկի շրջանում օդի որակի կտրուկ վատթարացման մասին՝ բնակիչներին խորհուրդ տալով փակել պատուհանները և սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։

Թամարա Քալանթարյան