latest_news
Ներքին 9 часов назад - 14:05 21-08-2026

Սամվել Կարապետյանն ու Ռոմանոս Պետրոսյանը պայքարում են ընդդեմ ՊԵԿ֊ի

Որքան էլ անհավանական լինի վերոնշյալ ձևակերպումը, պարզվում է «ոխերիմ թշնամիները» ևս կարող են ունենալ ընդհանուր շահեր։

Այսպես, Oragir.News-ը ներկայացրել էր «ՀԷՑ» ՓԲԸ֊ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից Պետական եկամուտների կոմիտեի ստուգման ակտի բողոքարկման պատմությունը, սական պարզվում է` նույն այդ ակտի դեմ բողոք է ներկայացրել նաև Սամվել Կարապետյանին ենթակա միանգամից երեք սուբյեկտ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհուրդը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ֊ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ֊ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Ինչպես Ռոմանոս Պետրոսյանի բողոքի դեպքում, այնպես էլ մյուս 3 բողոքարկումների ժամանակ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը կարճել է սույն բողոքների քննարկման վարույթները` բողոքաբերներին համարելով «դիմում֊բողոք բերելու իրավասություն չունեցող անձ»։